Հոդված 13
Հոդված 13
1. Իրավասու մարմինները հարցման (հանձնարարության) հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ միմյանց տրամադրում են տեղեկատվություն հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու հարցերով:
2. Տեղեկատվության հաղորդումն իրականացվում է այն դեպքում, եթե դա չի վնասում հաղորդող Կողմի ազգային անվտանգությանը և չի հակասում նրա օրենսդրությանը:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվությունը տրամադրվում է այն պայմանով, որ, առանց տրամադրող Կողմի նախնական համաձայնության, չի օգտագործվի այլ նպատակով, քան այն նպատակն է, ինչի համար տրամադրվել է:
4. Լիազոր մարմինների միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է սույն Պայմանագրի 23-րդ հոդվածի համաձայն: