Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

1. Լիազորված մարմինները միմյանց միջև իրականացնում են տեղեկատվության փոխանակում կասկածելի գործարքների և այդ գործարքների կատարմանը մասնակցող ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց գործունեության մասին իրենց տրամադրության տակ եղած տեղեկատվության հավաքման, մշակման և վերլուծության փուլերում:

2. Տեղեկատվության փոխանակումն իրականացվում է լիազորված մարմիններից մեկի նախաձեռնությամբ կամ հայցով: Տեղեկատվություն ստանալու մասին հարցումը պետք է պարունակի դրա հակիրճ հիմնավորումը:

3. Ստացված տեղեկատվությունը կարող է փոխանցվել երրորդ կողմի, հայտնի դառնալ երրորդ անձի համար, ինչպես նաև օգտագործվել քննչական կամ դատական նպատակներով միայն այն տրամադրած լիազորված մարմնի նախնական գրավոր համաձայնության առկայության դեպքում: Ընդ որում` նշված տեղեկատվությունն օգտագործվում է միայն հանցավոր եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված գործերով, եթե այն հաղորդող լիազորված մարմինն այլ բան չի որոշում:

4. Սույն հոդվածի համաձայն ստացված տեղեկատվությունը գաղտնի է, և դրա վրա տարածվում է պաշտպանության պայմանակարգը, որը նախատեսված է այն ստացող Կողմի օրենսդրությամբ` ազգային աղբյուրներից նմանատիպ տեղեկատվության համար:

Բաժին IV

Բռնագրավում

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։