Հոդված 18
Հոդված 18
Հարցման մեջ նշվում են.
ա) հարցում անող և հայցվող Կողմերի իրավասու մարմինների անվանումները,
բ) հարցման առարկան և հիմքը,
գ) այն գործի (հանցագործության) էությունը, որի համար իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը վերաբերում է պաշտոնական փաստաթղթեր հանձնելուն,
դ) համապատասխան նորմատիվ իրավական ակտերի տեքստերը, ինչպես նաև հայտարարություն այն մասին, որ հայցվող կամ նույնանման արդյունքի հանգեցնող ցանկացած այլ միջոց կարող է ընդունվել հարցում անող Կողմի տարածքում` նրա օրենսդրությանը համապատասխան,
ե) անհրաժեշտության դեպքում և հնարավորության սահմաններում`
տեղեկատվություն անձի մասին (ազգանուն, անուն, հայրանուն, տեղեկություններ ծննդյան վայրի և քաղաքացիության մասին, բնակության և գտնվելու վայրի հասցեն, ֆիզիկական անձի ինքնությունը հաստատող փաստաթղթի ռեկվիզիտները, իրավաբանական անձի պաշտոնական անվանումը և գտնվելու վայրի հասցեն, նրա պետական գրանցման համարը և գրանցման վայրը),
տեղեկատվություն հարցման առարկա հանդիսացող ունեցվածքի կամ եկամուտների մասին (դրանց գտնվելու վայրը, կապերը համապատասխան անձի կամ անձանց և հանցագործության հետ, ինչպես նաև այդ ունեցվածքի կամ եկամուտների նկատմամբ այլ անձանց իրավունքների մասին ցանկացած առկա տեղեկություն),
այն կոնկրետ ընթացակարգը, որին, հարցում անող Կողմի խնդրանքով, ցանկալի կլիներ հետևել: