Հոդված 2
Հոդված 2
Սույն Պայմանագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
ա) հանցավոր եկամուտներ - հանցագործություն կատարելու արդյունքում ստացված դրամական միջոցներ և/կամ այլ ունեցվածք,
բ) միջոցներ (ունեցվածք) - ցանկացած բնույթի ակտիվներ` շարժական կամ անշարժ, անկախ դրանք ձեռք բերելու եղանակից, ինչպես նաև իրավաբանական փաստաթղթեր կամ ակտեր, որոնք հաստատում են նման ակտիվների նկատմամբ կամ դրանց մասնակցելու իրավունքը,
գ) ահաբեկչության ֆինանսավորում - միջոցների տրամադրում կամ հավաքում կամ ֆինանսական ծառայությունների մատուցում` գիտակցելով, որ դրանք նախատեսված են ահաբեկչական բնույթի հանցագործություններից թեկուզ մեկի կազմակերպման, նախապատրաստման կամ կատարման ֆինանսավորման համար կամ կազմակերպված խմբի, անօրինական զինված կազմավորման, հանցավոր խմբակցության (հանցավոր կազմակերպության) ապահովման համար, որոնք ստեղծվել են կամ ստեղծվում են նման հանցագործություններից թեկուզ մեկի կատարման համար,
դ) հանցավոր եկամուտների օրինականացում (լվացում) - հանցավոր եկամուտներ տիրապետելուն, օգտագործելուն կամ տնօրինելուն իրավական բնույթ տալու գործողություններ,
ե) հիմնական հանցագործություն - քրեորեն պատժելի արարք, որի արդյունքում ստացվել են հանցավոր եկամուտներ, որոնց օրինականացման (լվացման) համար Կողմերի օրենսդրությամբ սահմանված է քրեական պատասխանատվություն,
զ) գործարքներ` դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի հետ կապված - ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց` դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի հետ կապված գործողություններ (անկախ դրանց իրականացման ձևերից և միջոցներից), որոնք ուղղված են դրանց հետ կապված քաղաքացիական իրավունքների և պարտավորությունների սահմանմանը, փոփոխմանը կամ դադարեցմանը,
է) կասկածելի գործարքներ - դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի հետ կապված գործարքներ, որոնց վերաբերյալ կասկածներ են ծագում, որ դրանք կատարվում են հանցավոր եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման նպատակով,
ը) բռնագրավում - դատարանի որոշման հիման վրա ունեցվածքի անհատույց առգրավում,
թ) իրավասու մարմիններ - Կողմերի պետական մարմիններ, որոնք իրականացնում են սույն Պայմանագրի իրագործման լիազորությունները օրենսդրությամբ սահմանված իրենց իրավասության սահմաններում,
ժ) լիազորված մարմին - Կողմի իրավասու մարմին, որը, իր օրենսդրությանը համապատասխան, իրականացնում է պարտադիր վերահսկողության ենթակա գործարքների և կասկածելի գործարքների վերաբերյալ հաղորդագրությունների ստացումը և վերլուծումը, ինչպես նաև հանցավոր եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր դեպքերին առնչվող տեղեկատվության փախանցումը իրավապահ մարմիններին: