Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

1. Հայցվող Կողմի իրավասու մարմինները կարող են հետաձգել հարցման կատարումը կամ, հարցում անող Կողմի իրավասու մարմինների հետ պայմանավորվելով, հայցը կատարել մասնակիորեն կամ այն պայմաններով, որոնց պահպանումն իրենք համարում են անհրաժեշտ, եթե հարցման կատարումը կարող է վնասել հայցվող Կողմի իրավասու մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների, մինչդատական վարույթի կամ դատաքննության անցկացմանը:

2. Հայցվող Կողմի իրավասու մարմինները կարող են մերժել հարցման կատարումը, եթե դա հակասում է իրենց ազգային շահերին կամ օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին, ինչպես նաև` եթե հարցումը չի համապատասխանում սույն Պայմանագրի դրույթներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։