Հոդված 26
Հոդված 26
1. Իր տարածքում գտնվող հանցավոր եկամուտների և/կամ ահաբեկչության ֆինանսավորման համար միջոցների բռնագրավման մասին դատական որոշման վերաբերյալ հանձնարարություն ստացած Կողմը բռնագրավումն իրականացնում է համաձայն ազգային օրենսդրության և այն միջազգային պայմանագրերի, որոնց մասնակից են հարցում անող և հայցվող Կողմերը:
2. Եթե որևէ Կողմ նույն որոշման հիման վրա բռնագրավման համար դիմում է մի քանի Կողմերի, ապա նա այդ մասին ծանուցում է այդ Կողմերից յուրաքանչյուրին:
3. Հարցում անող Կողմն անհապաղ տեղեկացնում է հայցվող կողմին այն հանգամանքների մասին, որոնց հետ կապված` բռնագրավման մասին որոշումը ամբողջությամբ կամ մասնակիորեն կորցնում է ուժը: