Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Յուրաքանչյուր Կողմ, ազգային օրենսդրությանը համապատասխան, որոշում է իրավասու մարմինների ցանկը` դրանում նշելով լիազորված մարմինը, և այն ուղարկում է ավանդապահին` միաժամանակ տեղեկատվություն տրամադրելով սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին: Կողմերը մեկ ամսվա ընթացքում ավանդապահին ծանուցում են իրենց իրավասու և լիազորված մարմինների փոփոխության մասին:

2. Ավանդապահը Կողմերից ստացված ծանուցումների հիման վրա ձևավորում է իրավասու մարմինների ցանկը, այն ուղարկում Պայմանագրի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև Կողմերից ստացված ծանուցումների հիման վրա հայտնում է նշված ցանկում բոլոր փոփոխությունների մասին:

3. Կողմերի իրավասու մարմինները սույն Պայմանագրով նախատեսված հարցերով միմյանց հետ փոխգործակցում են անմիջականորեն այդ Կողմերի օրենսդրությամբ սահմանված լիազորությունների սահմաններում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։