Հոդված 35
Հոդված 35
1. Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Պայմանագրից` այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալու ենթադրվող օրվանից առնվազն վեց ամիս առաջ:
2. Մինչև դուրս գալու պահը համապատասխան Կողմը պետք է կատարի բոլոր այն նյութական, ֆինանսական և այլ պարտավորությունները, որոնք ծագել են սույն Պայմանագրին մասնակցելու կապակցությամբ:
Կատարված է Դուշանբե քաղաքում 2007 թվականի հոկտեմբերի 5-ին մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Պայմանագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Սույն Պայմանագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության կողմից:
Պայմանագիրը ուժի մեջ է մտել
Հայաստանի Հանրապետության համար` 23.09.2008,
Ղրղզստանի Հանրապետության համար` 23.09.2008,
Բելառուսի Հանրապետության համար` 23.09.2008: