Հոդված 22
Հոդված 22
1. Հայցվող Կողմը տեղեկացնում է հարցում անող Կողմին`
ա) հարցման շուրջ ձեռնարկված գործողությունների և դրանց արդյունքների մասին,
բ) հարցման (դրա մի մասի) կատարման մերժման, հետաձգման և պայմանների մասին` նշելով դրանց պատճառները,
գ) ազգային օրենսդրության այն դրույթների մասին, որոնք ինքնաբերաբար կպահանջեն հարցման հետ կապված ապահովման միջոցները չկատարել:
2. Հարցում անող Կողմն անհապաղ տեղեկացնում է հայցվող Կողմին հարցման կատարման վրա էապես ազդող հանգամանքների մասին: