Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Սույն Պայմանագրի իրականացման նպատակով Կողմերի համագործակցությունն ընդգրկում է հետևյալ հիմնական ուղղություններն ու ձևերը` օրենսդրության ներդաշնակեցում, իրավական օգնության ցուցաբերում, այդ թվում` փաստաթղթերի հանձնում, հանցավոր եկամուտների և ահաբեկչության ֆինանսավորման համար միջոցների կալանք, բռնագրավման իրականացում, տեղեկատվության փոխանակում, օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացում, խորհրդակցություններ, ներկայացուցիչների փոխանակում:

2. Սույն Պայմանագիրը չի խոչընդոտում Կողմերին համագործակցության այլ` փոխադարձ ընդունելի ուղղությունների և ձևերի որոշման և զարգացման գործում:

3. Սույն Պայմանագրի շրջանակներում Կողմերի համագործակցությունն իրականացվում է իրավական օգնություն ցուցաբերելու մասին հանձնարարությունների (այսուհետ` հանձնարարություն) և իրավական աջակցություն ցուցաբերելու մասին հարցումների (այսուհետ` հարցում) հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։