Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Հանձնման վերաբերյալ հարցման մասին որոշումը

1. Հայցվող Կողմը պետք է դիվանագիտական ուղիներով հայցող Կողմին տեղեկացնի հանձնման վերաբերյալ իր ընդունած որոշման մասին։

2. Հանձնումը ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին որոշման պատճառները պետք է նշվեն։

3. Հարցումն ընդունելու դեպքում Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները պետք է համաձայնության գան հանձնումն իրականացնելու համար առավել հարմար ուղու, վայրի և օրվա վերաբերյալ։

4. Սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքում հանձնման ենթակա անձը կարող է ազատ արձակվել պայմանավորված օրվանից 15 օր հետո, եթե այդպիսի անձը չի ընդունվել համաձայնեցված օրը։ Ամեն դեպքում հանձնման ենթակա անձը պետք է ազատ արձակվի պայմանավորված օրվանից 30 օր հետո, և այդ դեպքում հայցվող Կողմը կարող է մերժել հանձնումը նույն հանցագործության համար։

5. Եթե Պայմանավորվող կողմի կամքից անկախ պատճառներից ելնելով կանխվել է հանձնման ենթակա անձի հանձնումը կամ ընդունումը, ապա նա պետք է այդ մասին ծանուցի մյուս Պայմանավորվող կողմին։ Երկու Պայմանավորվող կողմերը պետք է համաձայնեն հանձնման համար նոր օրվա մասին և պետք է կիրառեն սույն հոդվածի 4-րդ կետում նշված դրույթները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։