Հոդված 13
Հոդված 13
Տարանցում
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարածքով տարանցումը կթույլատրվի դիվանագիտական ուղիներով՝ հայցվող Կողմի կենտրոնական մարմնին փոխանցված հարցման հիման վրա` պայմանով, որ հանցագործությունը, սույն Պայմանագրի համաձայն, համարվում է հանձնման ենթակա հանցագործություն։
2. Տարանցումը թույլատրելու մասին հարցում ստացած Պայմանավորվող կողմը կարող է մերժել տարանցումը, եթե համապատասխան անձն իր քաղաքացին է։
3. Եթե անձը հայցող Կողմին պետք է հանձնվի երրորդ պետության տարածքով, ապա հայցող Կողմը պետք է խնդրի այդ պետության թույլտվությունը՝ այդ անձի տարանցումը նրա տարածքով ապահովելու համար։
4. Օդային տրանսպորտ օգտագործելու դեպքում պետք է առաջնորդվել հետևյալ դրույթներով.
ա) եթե օդանավի վայրէջք կատարելը չի պահանջվում, ապա հայցող Կողմը պետք է տեղեկացնի 5-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված փաստաթղթերի առկայության մասին այն Պայմանավորվող կողմին, որի տարածքով պետք է անցնի օդանավը։ Անհետաձգելի վայրէջքի դեպքում նման ծանուցումը պետք է ունենա 6-րդ հոդվածով նախատեսված ժամանակավոր կալանավորման համար հարցման ուժ, և հայցող Կողմը պետք է ուղարկի տարանցման սովորական հարցում.
բ) եթե օդանավի վայրէջք կատարելը պարտադիր է, ապա հայցող Կողմը պետք է ուղարկի տարանցման մասին հարցում՝ սույն հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն։