Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Հատուկ կարգ

1. Հանձնված անձի նկատմամբ չպետք է վարույթ հարուցվի, և նա չպետք է ձերբակալվի, կամ նրա անձնական ազատությունը ցանկացած այլ կերպ չպետք է սահմանափակվի մինչև հանձնումը նրա կատարած հանցագործության համար, որն ուրիշ է, քան այն, որի համար նա հանձնվել է, բացառությամբ հետևյալ դեպքերի՝

ա) եթե հանձնող Պայմանավորվող կողմը համաձայնում է, որ հարցումը այս առումով կտրամադրվի, և կկցվեն 5-րդ հոդվածում նախատեսված և գործին առնչվող փաստաթղթերը, ներառյալ հանձնած անձի ցանկացած հայտարարությունը հանձնման երկարաձգման մասին, և հիմնվելով այն փաստի վրա, որ նշված անձը հայցող Կողմի առաջ հնարավորություն է ունեցել պաշտպանելու իրեն.

բ) երբ անձը, հնարավորություն ունենալով լքել այն Պայմանավորվող կողմի տարածքը, որին նա հանձնվել է, չի իրականացրել դա իր վերջնական ազատ արձակվելուց հետո` 45 օրվա ընթացքում, կամ հեռանալուց հետո կամավոր վերադարձել է այդ տարածք:

2. Երբ հանցագործության իրավական նկարագրությունը, որի համար անձը հանձնվել է, փոփոխվել է, ապա այս անձի նկատմամբ պետք է վարույթ հարուցվի կամ պատիժ սահմանվի միայն այն դեպքում, եթե հանցագործությունը իր նոր նկարագրությամբ՝

ա) կարող է առաջացնել հանձնում սույն Պայմանագրի համաձայն.

բ) առնչվում է նույն փաստերին, որոնց հիման վրա հանձնումն իրականացվել է։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։