Հոդված 5
Հոդված 5
Հարցումը և դրան կից փաստաթղթերը
1. Հանձնման վերաբերյալ հարցումը պետք է կազմվի գրավոր և փոխանցվի դիվանագիտական ուղիներով։
2. Հանձնման վերաբերյալ հարցմանը պետք է կցվի հետևյալը.
ա) հայցող Կողմի տարածքում դատական մարմնի կողմից տրված կալանքի սանկցիան, և եթե հարցումը վերաբերում է արդեն իսկ դատապարտված անձի, ապա դատավճռի բնօրինակը կամ դրա վավերացված պատճենը.
բ) այն արարքների նկարագրությունը, որոնք կազմում են հանձնման հարցման առարկա հանցագործությունը, նշելով կատարման ժամանակը և վայրը, դրա բնորոշումը և համապատասխան իրավական դրույթները.
գ) հանձնման ենթակա անձի` հնարավորինս հավաստի նկարագրությունը այլ տեղեկատվության հետ միասին, որը կարող է օգնել հաստատել նրա ինքնությունը, գտնվելու վայրը և քաղաքացիությունը.
դ) մանրամասներ` կատարման ենթակա պատժի մնացած մասի տևողության վերաբերյալ, երբ անձը պահանջվում է ազատազրկման պատիժը կրելու նպատակով:
3. Հանձնման վերաբերյալ հարցմանը կից փաստաթղթերը պետք է հաստատված լինեն պաշտոնատար անձի և կնքված լինեն հայցող Կողմի իրավասու մարմնի կողմից։
4. Բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Պայմանագիրը նախատեսում է հանձնման և ժամանակավոր կալանավորման հետ կապված այլ ընթացակարգեր, պետք է ղեկավարվել միայն հայցվող Կողմի օրենքով։
5. Եթե հայցվող Կողմը գտնում է, որ սույն Պայմանագրի նպատակների համար տրամադրված տեղեկատվությունը բավարար չէ հարցման վերաբերյալ որոշում կայացնելու համար, ապա կարող է պահանջվել լրացուցիչ տեղեկատվություն այնպիսի ժամանակահատվածում, որը կպահանջի հայցվող Կողմը։