Հոդված 8
Հոդված 8
Վերահանձնում երրորդ պետությանը
Բացառությամբ 7-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նախատեսված դեպքերի` հայցող Կողմը, առանց հայցվող Կողմի համաձայնության, հայցող Կողմին հանձնված անձին չպետք է հանձնի երրորդ պետության, և նա չպետք է հետախուզվի նշված երրորդ պետության կողմից՝ կապված այնպիսի հանցագործությունների հետ, որոնք կատարվել են մինչև նրա հանձնումը։ Հայցվող Կողմը կարող է հարցում անել 5-րդ հոդվածի 2-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելու վերաբերյալ։