Հոդված 11
Հոդված 11
Հետաձգված կամ պայմանական հանձնումը
1. Հանձնման վերաբերյալ հարցման մասին որոշում ընդունելուց հետո հայցվող Կողմը կարող է հետաձգել հանձնման ենթակա անձի հանձնումը այդ անձի նկատմամբ վարույթ հարուցելու կամ, եթե այդ անձն արդեն դատապարտվել է, նրա նկատմամբ այնպիսի հանցագործության առնչությամբ վճիռն ի կատար ածելու համար, որն ուրիշ է, քան այն, որի համար հանձնումը պահանջվում է։ Այս դեպքում հայցվող Կողմը պետք է խորհրդակցի հայցող Կողմի հետ։
2. Հայցվող Կողմը կարող է հանձնումը հետաձգելու փոխարեն հանձնման ենթակա անձին ժամանակավորապես հանձնել հայցող Կողմին՝ Պայմանավորվող կողմերի միջև համաձայնեցված պայմանների համաձայն։