Հոդված 14
Հոդված 14
Կենտրոնական և իրավասու մարմինները
1. Սույն Պայմանագրի նպատակների համար Պայմանավորվող կողմերը կհաղորդակցվեն իրենց կենտրոնական մարմինների միջոցով։ Հայկական կողմի համար կենտրոնական մարմին պետք է լինի գլխավոր դատախազությունը (այն անձանց առնչությամբ, ում գործերը գտնվում են նախաքննության փուլում) և արդարադատության նախարարությունը (այն անձանց առնչությամբ, ում գործերը գտնվում են դատական վարույթում և վճիռների կատարման փուլում), իսկ եգիպտական կողմի համար կենտրոնական մարմին պետք է լինի արդարադատության նախարարությունը (միջազգային համագործակցության և մարդու իրավունքների վարչությունը)։
2. Սույն Պայմանագրի դրույթների կատարման նպատակների համար «իրավասու մարմիններ» տերմինը ներառում է Պայմանավորվող կողմերի դատարանները, դատախազությունները, հետաքննության և դատական ակտերի կատարման մարմինները։