Հոդված 2
Հոդված 2
Հանձնման հիմքերը
1. Քրեական հետապնդում իրականացնելու համար անձի հանձնումը կիրականացվի այն բոլոր արարքների համար, որոնք, երկու Պայմանավորվող կողմերի օրենքներին համապատասխան, հանդիսանում են պատժելի հանցագործություններ և պատժվում են ազատազրկմամբ մեկ տարուց ոչ պակաս ժամկետով կամ ավելի խիստ պատժով։
2. Հայցող Կողմի դատարանների կողմից կայացված դատավճիռն ի կատար ածելու համար հանձնումը կիրականացվի սույն հոդվածի 1-ին կետում նկարագրված հանցագործությունների համար` նախատեսելով, որ պատիժը կրելու համար մնացած մասի տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 6 ամիս։
3. Եթե հանձնման վերաբերյալ հարցումը ներառում է մի քանի առանձին հանցագործություններ, որոնցից յուրաքանչյուրը երկու Պայմանավորվող կողմերի օրենքներով պատժվում է ազատազրկմամբ, սակայն դրանցից մի քանիսը, որոնց համար կարող է ազատազրկում նշանակված լինել, չեն բավարարում պատժի տևողության հետ կապված պայմանը, ապա հայցվող Կողմը նույնպես իրավունք ունի թույլատրելու հանձնումը վերջին հանցագործությունների կապակցությամբ։