Հոդված 19
Հոդված 19
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման։
2. Սույն Պայմանագիրը պետք է ուժի մեջ մտնի Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի կողմից` դիվանագիտական ուղիներով դրա վավերացման համար անհրաժեշտ գործողությունները կատարելու մասին վերջին ծանուցումը ստանալու օրվանից՝ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ներքին օրենքներին համապատասխան։
3. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Պայմանագրի գործողությունը` այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին։ Պայմանագրի գործողության դադարեցումն ուժի մեջ կմտնի ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալուց 6 ամիս հետո։
4. Սույն Պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել։ Այդ փոփոխությունները և/կամ լրացումները կձևակերպվեն արձանագրություններով, որոնք ուժի մեջ կմտնեն սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով:
Ի հավաստումն վերոշարադրյալի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Պայմանագիրը։
Կատարված է Կահիրե քաղաքում 2007 թվականի ապրիլի 15-ին, երկու բնօրինակով, հայերեն, արաբերեն և անգլերեն. բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանության ընթացքում տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին։
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 20.03.2008թ.: