Հոդված 4
Հոդված 4
Հանձնման մերժման համար կամընտրային հիմքերը
Հանձնումը կարող է մերժվել՝
ա) եթե հանձնման ենթակա անձը քրեական հետապնդման է ենթարկվել հայցվող Կողմի կողմից այն հանցագործության կամ հանցագործությունների առնչությամբ, որոնց համար հանձնման հարցում է արվել, կամ եթե հայցվող Կողմի իրավասու մարմինը, այդ Պայմանավորվող կողմի օրենքներին համապատասխան, դադարեցրել է քրեական դատավարությունը այն հանցագործության համար, որի համար հանձնման հարցում է արվել.
բ) եթե հանցագործությունը, որի համար հանձնման հարցում է արվել, կատարվել է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքից դուրս, և հայցվող Կողմի օրենքները չեն նախատեսում իրավազորության տարածում նրա տարածքից դուրս համանման պայմաններում կատարված նմանատիպ հանցագործության վրա.
գ) եթե հանցագործությունը, որի համար հանձնման հարցում է արվել, հայցվող Կողմի օրենքով համարվում է ամբողջությամբ կամ մասնակի կատարված այդ հայցվող Կողմում կամ նրա իրավազորության ներքո.
դ) երբ հանձնման ենթակա անձի գործը քննվել է, և նա արդարացվել կամ դատապարտվել է երրորդ երկրում այն հանցագործության կամ հանցագործությունների համար, որոնց համար հանձնման հարցում է արվել.
ե) եթե հանձնման ենթակա անձը մեղավոր է ճանաչվել իր բացակայությամբ` չնայած հայցող Կողմը հայցվող Կողմին տրամադրել է տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ այդ անձին տրամադրվել է պաշտպանության համապատասխան հնարավորություն.
զ) եթե հանցագործության համար հայցող Պայմանավորվող կողմում նախատեսված պատիժը կամ վճիռը ներառված չէ հայցվող Կողմի օրենսդրության մեջ առկա պատժամիջոցներում։