Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Ժամանակավոր կալանք

1. Անհետաձգելի դեպքերում հայցող Կողմի իրավասու մարմինը կարող է պահանջել հանձնման ենթակա անձի ժամանակավոր կալանավորում։ Այդ հարցը լուծելիս` հայցվող Կողմի իրավասու մարմինը պետք է որոշում կայացնի իր օրենքին համապատասխան։

2. Ժամանակավոր կալանավորման մասին հարցման մեջ պետք է նշվի, որ առկա է 5-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթերից մեկը, և որ նախատեսվում է ուղարկել հանձնման վերաբերյալ հարցումը։ Դրանում պետք է նշվի նաև, թե որ հանցագործության համար է պահանջվելու հանձնումը, և որտեղ ու երբ է կատարվել այդ հանցագործությունը, և պետք է հնարավորության դեպքում տրվի հանձնման ենթակա անձի նկարագրությունը։

3. Ժամանակավոր կալանավորման մասին հարցումը պետք է հայցվող Կողմի իրավասու մարմնին ուղարկվի դիվանագիտական ուղիներով կամ անմիջականորեն՝ փոստի կամ հեռագրի կամ Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության (Ինտերպոլի) միջոցով կամ որևէ այլ կերպ՝ գրավոր հաստատմամբ կամ հայցվող Կողմի համար ընդունելի այլ եղանակով։ Հայցող մարմինը պետք է անհապաղ տեղեկացվի իր հարցման արդյունքների մասին։

4. Ժամանակավոր կալանքը կարող է դադարեցվել, եթե հանձնման ենթակա անձի կալանավորումից հետո` 30 օրվա ընթացքում, հայցվող Կողմը չի ստացել հանձնման վերաբերյալ հարցումը և 5-րդ հոդվածում նշված փաստաթղթերը։ Ամեն դեպքում նշված ժամկետը չպետք է գերազանցի այդպիսի կալանավորումից հետո 60 օրը։ Ժամանակավոր ազատ արձակման հնարավորությունն ամեն դեպքում չի բացառվում, սակայն հայցվող Կողմը պետք է ձեռնարկի ցանկացած միջոց, որը նա անհրաժեշտ է համարում հանձնման ենթակա անձի փախուստը բացառելու համար։

5. Ազատ արձակելը չպետք է արգելք հանդիսանա նրա վերստին կալանավորման և հանձնման իրականացման համար, եթե հանձնման վերաբերյալ հարցում է ստացվել հետագայում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։