Հոդված 12
Հոդված 12
Իրերն առգրավելը և փոխանցելը
1. Հայցող Կողմի խնդրանքով հայցվող Կողմը պետք է, այնքանով, որքանով թույլատրում է նրա օրենքը, առանց վնասելու երրորդ կողմի իրավունքները, առգրավի ու փոխանցի այն իրերը.
ա) որոնք կարող են պահանջվել որպես ապացույց այն հանցագործության առնչությամբ, որի համար հանձնման հարցում է արվել.
բ) որոնք ձեռք են բերվել այն հանցագործության արդյունքում, որի համար հանձնման հարցում է արվել, և որոնք ձերբակալման ժամանակ գտնվել են հանձնման ենթակա անձի տնօրինության տակ կամ հայտնաբերվել են հետագայում.
գ) որոնք ստացվել են հանցագործությունից ստացված եկամտի դիմաց.
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված իրերը հայցող Կողմի հարցման դեպքում կարող են փոխանցվել այդ Կողմին, եթե նույնիսկ համաձայնեցված հանձնումը չի կարող իրականացվել։
3. Եթե նշված իրերը ենթակա են առգրավման կամ բռնագրավման հայցվող Կողմի տարածքում, ապա վերջինս կարող է ժամանակավորապես պահել դրանք` չավարտված քրեական հետապնդումն իրականցնելու համար, կամ փոխանցել՝ վերադարձնելու պայմանով։
4. Հայցվող Կողմի կամ երրորդ կողմերի ցանկացած իրավունք, որը կարող է ձեռք բերվել նշված իրերի նկատմամբ, պետք է պահպանվի։ Եթե այդպիսի իրավունքներն առկա են, ապա իրերը պետք է հնարավորինս շուտ վերադարձվեն հայցվող Կողմին համապատասխան վարույթների ավարտից հետո։