Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Հանձնումը մերժելու պարտադիր հիմքերը

Հանձնումը չպետք է թույլատրվի`

ա) եթե անձը, որի հանձնումը պահանջվում է, հայցվող Կողմի քաղաքացի է. անձի քաղաքացիությունը որոշվում է հանձնում պահանջող հանցագործության կատարման պահի դրությամբ, և այդ դեպքում հայցվող Կողմը պետք է իր օրենքների համաձայն և մյուս Պայմանավորվող կողմի խնդրանքով ներկայացնի գործը իր իրավասու մարմիններին և կարող է օգտվել հայցող Կողմի կողմից իրականացվող քննությունից.

բ) եթե անձը, որի հանձնումը պահանջվում է, հանդիսանում է անչափահաս հայցվող Կողմի օրենքով, բայց չի հանդիսանում այդպիսին հայցող Կողմի օրենքով կամ, եթե անչափահասը հայցող Կողմի իրավական համակարգի հիմնական սկզբունքների համաձայն չի ստանում համապատասխան վերաբերմունք.

գ) եթե հանցագործությունը, որի համար հանձնման հարցում է արվել, հայցվող Կողմի կողմից համարվում է քաղաքական բնույթի հանցագործություն՝ նրա օրենքներին համապատասխան։ Սույն Պայմանագրի նպատակների համար քաղաքական հանցագործություն չի համարվում՝

i) յուրաքանչյուր այնպիսի բազմակողմ միջազգային պայմանագրի շրջանակներում նշված հանցագործությունը, որին երկու Պայմանավորվող կողմերն էլ մասնակից են, և որը նրանց վրա պարտավորություն է դնում հանձնել կամ քրեական հետապնդում իրականացնել հանձնան ենթակա անձի նկատմամբ,

ii) երկրի ղեկավարի, նրա ընտանիքի անդամի, կառավարության ղեկավարի կամ անդամի կյանքի դեմ ոտնձգությունը կամ որևէ նման հանցագործությունը, ներառյալ այդպիսի հանցագործության կատարման փորձը կամ հանցավոր մտադրությունը,

iii) ահաբեկչության հետ կապված ցանկացած հանցագործություն.

գ) եթե հայցվող Կողմը բավարար հիմքեր ունի կարծելու, որ հարցումն արվել է ռասայական, կրոնական, ազգային պատկանելությունից ելնելով անձին հետապնդելու կամ պատժելու համար, կամ եթե դատավարության ընթացքում այդ պատճառներից որևէ մեկը կարող է տվյալ անձի դրության նկատմամբ կանխակալ վերաբերմունք առաջացնել.

դ) եթե հանցագործությունը, որի համար հանձնման հարցում է արվել, զինվորական օրենքով հանցագործություն է համարվում, սակայն հանցագործություն չէ ընդհանուր քրեական իրավունքով.

ե) եթե առկա է անձի նկատմամբ հայցվող Կողմի կայացրած վերջնական դատավճիռը այն հանցագործության առնչությամբ, որի համար հանձնման հարցում է արվել.

զ) եթե հանձնման ենթակա անձը դարձել է անձեռնմխելի Պայմանավորվող կողմերից որևէ մեկի օրենքով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանալու պատճառով.

է) եթե անձին ներում է շնորհվել կամ համաներում է հայտարարվել հայցող Կողմի կամ հայցվող Կողմի տարածքում` նախատեսելով, որ վերջինիս դեպքում հայցվող Կողմը իրավասու է եղել քրեական հետապնդում իրականացնելու իր ներքին օրենքին համապատասխան։

Վերը նշված բոլոր դեպքերում հայցվող Կողմը պետք է, իր օրենքի համաձայն և մյուս Պայմանավորվող կողմի խնդրանքով, գործը ներկայացնի իր իրավասու մարմնին և կարող է օգտագործել հայցող Կողմի կատարած հետաքննության արդյունքները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։