Հոդված 9
Հոդված 9
Մեկից ավելի հարցումներ
Եթե հանձնման վերաբերյալ հարցումը միաժամանակ ներկայացվում է մեկից ավելի պետությունների կողմից՝ միևնույն կամ տարբեր հանցագործությունների համար, ապա հայցվող Կողմը պետք է իր որոշումը կայացնի ազատորեն՝ նկատի ունենալով բոլոր հանգամանքները, հատկապես հանձնման ենթակա անձի քաղաքացիությունը, հետագայում փոխադարձ հանձնման հնարավորությունը, հարցումների ստացման ժամկետները, հանցագործությունների ծանրության աստիճանը և կատարման վայրը։