Հոդված 10
Հոդված 10
Տեղեկատվություն
1. Առանց Կոնվենցիայի 27-րդ և 28-րդ հոդվածներին վնասելու` Մասնակից պետությունները, առաջին հերթին այն Մասնակից պետությունները, որոնք ընդհանուր սահմաններ ունեն կամ գտնվում են այն երթուղիներում, որոնցով իրականացվում է միգրանտների անօրինական ներմուծումը, սույն Արձանագրության նպատակներին հասնելու համար, իրենց ներքին իրավական և վարչական համակարգերին համապատասխան, տեղեկություն են փոխանակում այնպիսի հարցերով, ինչպիսիք են.
ա) ուղարկման և նշանակման կետերը, ինչպես նաև՝ երթուղիները, փոխադրողները և տրանսպորտային միջոցները, որոնք, ինչպես դա հայտնի է կամ կասկածվում է, օգտագործվում են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների կատարման մեջ մասնակցող որևէ կազմակերպված հանցավոր խմբի կողմից.
բ) տվյալները կազմակերպությունների կամ կազմակերպված հանցավոր խմբերի մասին, որոնք, ինչպես դա հայտնի է կամ կասկածվում է, մասնակցում են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների կատարմանը, և այն մեթոդները, որոնք նրանք օգտագործում են.
գ) Մասնակից պետության կողմից տրվող մուտքի/ելքի փաստաթղթերի իսկության տարբերակիչ հատկանիշները և տեղեկություններ առևանգված մուտքի/ելքի կամ անձը հաստատող փաստաթղթերի ձևաթղթերի կամ դրանց հետագա անիրավաչափ օգտագործման մասին.
դ) մարդկանց թաքցնելու և տեղափոխելու միջոցներն ու մեթոդները, մուտքի/ելքի կամ անձը հաստատող փաստաթղթերի անօրինական փոփոխելը, վերարտադրելը կամ ձեռք բերելը կամ դրանց անիրավաչափ օգտագործելը, որոնք կիրառվում են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքները կատարելիս, և դրանց բացահայտման միջոցները.
ե) օրենսդրական փորձը, ինչպես նաև պրակտիկան և այն միջոցները, որոնք ուղղված են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների կանխարգելմանը և դրանց դեմ պայքարին, և
զ) գիտատեխնիկական տեղեկատվությունը, որն օգտակար է իրավապահ մարմինների գործունեության համար՝ սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների կանխարգելման, բացահայտման ու քննության և դրանց հետ առնչություն ունեցող անձանց քրեական հետապնդման նրանց հնարավորություններն ընդլայնելու նպատակով:
2. Մասնակից պետությունը, որը տեղեկություն է ստանում, կատարում է տեղեկությունը տրամադրող Մասնակից պետության ցանկացած այն խնդրանքը, որն առնչվում է դրա օգտագործման սահմանափակումներ նախատեսելու հետ: