Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Անօրինական ներմուծված միգրանտներին վերադարձնելը

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն համաձայնում է աջակցել այն անձի վերադարձին և ընդունել նրան առանց չհիմնավորված կամ ոչ ողջամիտ ուշացումների, որը դարձել է սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ, և որը նրա քաղաքացին է համարվում, կամ որը վերադառնալու պահին նրա տարածքում մշտական բնակվելու իրավունք ունի:

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, քննարկում է այն անձի վերադարձմանն աջակցելու և նրան ընդունելու հնարավորությունը, որը դարձել է սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ, և որն ընդունող պետություն մուտքի պահին նրա տարածքում մշտապես բնակվելու իրավունք ունի:

3. Ընդունող Մասնակից պետության խնդրանքով հայցվող Մասնակից պետությունը, առանց չհիմնավորված կամ ոչ ողջամիտ ուշացումների, ստուգում է՝ հանդիսանո՞ւմ է արդյոք այն անձը, որը դարձել է սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ, նրա քաղաքացին կամ ունի՞ արդյոք նրա տարածքում մշտապես բնակվելու իրավունք:

4. Այն անձի վերադարձմանն աջակցելու նպատակով, որը դարձել է սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ և չունի անհրաժեշտ փաստաթղթեր, Մասնակից պետությունը, որի քաղաքացին է համարվում այդ անձը, կամ որի տարածքում այդպիսի անձը ունի մշտապես բնակվելու իրավունք, ընդունող Մասնակից պետության խնդրանքով համաձայնում է տալ մուտքի/ելքի այնպիսի փաստաթղթեր կամ այլ թույլտվություններ, ինչպիսիք կարող են պահանջվել այդ անձին նրա տարածք վերադարձնելու համար:

5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, որը կապ ունի այն անձին վերադարձնելու հետ, որը դարձել է սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ, բոլոր պատշաճ միջոցները ձեռնարկում է այդպիսի վերադարձը կարգավորված ձևով իրականացնելու համար` այդ անձի անվտանգության ապահովման և արժանապատվությունը հարգելու հարցերը պատշաճորեն հաշվի առնելով:

6. Սույն հոդվածի իրականացման հարցերով Մասնակից պետությունները կարող են համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ:

7. Սույն հոդվածը, ընդունող Մասնակից պետության ներքին օրենսդրության որևէ դրույթի ուժով, չի վնասում այն անձանց տրամադրված որևէ իրավունքին, որոնք դարձել են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ:

8. Սույն հոդվածը չի շոշափում որևէ այլ պայմանագրով ստանձնած պարտավորությունները` լինեն դրանք երկկողմ թե բազմակողմ կամ որևէ այլ կիրառելի օպերատիվ համաձայնությամբ կամ պայմանավորվածությամբ, որոնք լրիվ կամ մասամբ կարգավորում են այն անձանց վերադարձնելու հարցերը, որոնք դարձել են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ:

4. Եզրափակիչ դրույթներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։