Հոդված 9
Հոդված 9
Պաշտպանող դրույթներ
1. Երբ Մասնակից պետությունը սույն Արձանագրության 8-րդ հոդվածին համապատասխան միջոցներ է ձեռնարկում որևէ նավի նկատմամբ, նա`
ա) ապահովում է դրանում գտնվող անձանց անվտանգությունը և դրանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը.
բ) պատշաճորեն հաշվի է առնում նավի կամ դրա բեռի անվտանգությունը վտանգի տակ չդնելու անհրաժեշտությունը.
գ) պատշաճորեն հաշվի է առնում դրոշի պետության կամ որևէ այլ շահագրգիռ պետության առևտրային կամ իրավաբանական շահերին վնաս չհասցնելու անհրաժեշտությունը.
դ) գոյություն ունեցող հնարավորությունների սահմաններում ապահովում է, որ նավի նկատմամբ ընդունված ցանկացած միջոց համապատասխանի բնապահպանական անվտանգության նկատառումներին։
2. Եթե շարժառիթները, որոնք հաշվի առնելով միջոցներ են ձեռնարկվել սույն Արձանագրության 8-րդ հոդվածի համաձայն, համարվեն չհիմնավորված, ապա նավը փոխհատուցում կստանա պատճառված վնասների կամ վնասի համար՝ պայմանով, որ այդ նավը որևէ արարք չի կատարել, որն արդարացներ ձեռնարկվող միջոցները։
3. Ցանկացած միջոց, որը կատարվել է կամ իրականացվել է սույն գլխին համապատասխան, պատշաճորեն արտացոլում է անհրաժեշտությունը՝ չխոչընդոտելու կամ վնաս չպատճառելու.
ա) առափնյա պետությունների իրավունքներին ու պարտավորություններին և իրավասության իրականացմանը՝ միջազգային ծովային իրավունքին համապատասխան, կամ
բ) նավի հետ կապված վարչական, տեխնիկական և սոցիալական հարցերով իրավասություն և վերահսկողություն իրականացնելու դրոշի պետության լիազորություններին։
4. Ցանկացած միջոց, որը, սույն գլխին համապատասխան, ձեռնարկվում է ծովում, իրականացվում է միայն ռազմական նավերի կամ ռազմական թռչող սարքերի կողմից կամ այլ նավերի կամ թռչող սարքերի կողմից, որոնք ունեն հստակ արտաքին նշաններ, որոնք թույլ են տալիս ճանաչել դրանց որպես պետական ծառայության մեջ գտնվող, և որոնք կոչված են այդ նպատակի համար։
3. Կանխումը, համագործակցությունը և այլ միջոցները