Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

Ուժի մեջ մտնելը

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում քառասուներորդ վավերագիրը կամ ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու ամսաթվից հետո իննսուներորդ օրը, բայց այն ուժի մեջ չի մտնում մինչև Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը։ Սույն կետի նպատակների համար ցանկացած այդպիսի վավերագիր կամ փաստաթուղթ, որը ի պահ է հանձնվել տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպության կողմից, չի դիտվում որպես լրացուցիչ այն վավերագրերին կամ փաստաթղթերին, որոնք ի պահ են հանձնվել այդպիսի կազմակերպության անդամ պետությունների կողմից։

2. Յուրաքանչյուր պետության կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպության համար, որոնք վավերացնում, ընդունում կամ հաստատում են սույն Արձանագրությունը կամ միանում են դրան քառասուներորդ վավերագիրը կամ այդպիսի գործողության մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այդպիսի պետության կամ կազմակերպության կողմից համապատասխան վավերագիրը կամ փաստաթուղթն ի պահ հանձնվելու ամսաթվից հետո երեսուներորդ օրը կամ, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթվին՝ կախված նրանից, թե որն է ավելի ուշ տեղի ունենում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։