Հոդված 21
Հոդված 21
Ստորագրելը, վավերացնելը, ընդունելը, հաստատելը և միանալը
1. Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց է բոլոր պետությունների կողմից 2000 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 15-ը՝ Պալերմոյում՝ Իտալիա, իսկ հետագայում՝ Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հիմնարկներում՝ մինչև 2002 թվականի դեկտեմբերի 12-ը։
2. Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց է նաև տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից` պայմանով, որ այդպիսի կազմակերպության անդամ պետություններից առնվազն մեկը, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, ստորագրել է սույն Արձանագրությունը։
3. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման։ Վավերագրերը կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։ Տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունն իր վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը կարող է ի պահ հանձնել, եթե նրա անդամ պետություններից առնվազն մեկը նույն կերպ է վարվել։ Այդ վավերագրում կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթում այդպիսի կազմակերպությունը հայտարարում է այն հարցերի վերաբերյալ իր իրավասության ոլորտի մասին, որոնք կարգավորվում են սույն Արձանագրությամբ։ Այդպիսի կազմակերպությունն ավանդապահին հայտնում է նաև իր իրավասության ոլորտի ցանկացած համապատասխան փոփոխության մասին։
4. Սույն Արձանագրությունը միանալու համար բաց է ցանկացած պետության կամ ցանկացած տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպության կողմից, որի անդամ պետություններից առնվազն մեկը սույն Արձանագրության Մասնակից է համարվում։ Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։ Միանալիս տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունը հայտնում է այն հարցերի վերաբերյալ իր իրավասության ոլորտի մասին, որոնք կարգավորվում են սույն Արձանագրությամբ։ Այդպիսի կազմակերպությունն ավանդապահին հայտնում է նաև իր իրավասության ոլորտի ցանկացած համապատասխան փոփոխության մասին։