Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Քրեականացումը

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել այն հաշվով, որ քրեորեն պատժելի ճանաչվեն հետևյալ արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ և ուղղակիորեն կամ անուղղակիորեն ֆինանսական կամ այլ նյութական շահ ստանալու նպատակով.

ա) միգրանտների անօրինական ներմուծումը.

բ) երբ դրանք կատարվում են միգրանտների անօրինական ներմուծման համար պայմաններ ստեղծելու նպատակով.

i) մուտքի/ելքի կամ անձը հաստատող կեղծ փաստաթուղթ պատրաստելը.

ii) այդպիսի փաստաթուղթ ձեռք բերելը կամ տրամադրելը կամ այն տիրապետելը.

գ) որևէ անձի հետապնդելը, որը համապատասխան պետության քաղաքացի չի համարվում կամ նրա տարածքում մշտապես չի բնակվում, այդ պետությունում առանց դրանում օրինական գտնվելու համար անհրաժեշտ պահանջների պահպանության, գտնվելու հնարավորությունը՝ սույն կետի «բ» ենթակետում նշված միջոցների կամ ցանկացած այլ անօրինական միջոցի օգտագործման միջոցով։

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է նաև այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել այն հաշվով, որ քրեորեն պատժելի ճանաչվեն հետևյալ արարքները.

ա) իր իրավական համակարգի հիմնական սկզբունքների պահպանման պայմանով՝ որևէ հանցագործություն կատարելու փորձը, որն այդպիսին է ճանաչվել սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան.

բ) որպես հանցակից մասնակցությունը որևէ հանցագործության իրականացմանը, որն այդպիսին է ճանաչվել սույն հոդվածի 1 (ա), (բ) (i) կամ (գ) կետին համապատասխան և իր իրավական համակարգի հիմնական սկզբունքների պահպանման պայմանով՝ որպես հանցակից մասնակցությունը որևէ հանցագործության իրականացմանը, որն այդպիսին է ճանաչվել սույն հոդվածի 1 (բ) (ii) կետին համապատասխան.

գ) այլ անձանց կազմակերպելը կամ ղեկավարելը՝ որևէ հանցագործության կատարման նպատակով, որն այդպիսին է ճանաչվել սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան։

3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել, որպեսզի ծանրացնող հանգամանքներ ճանաչվեն այն հանցագործությունները, որոնք որպես այդպիսին են ճանաչվել սույն հոդվածի 1 (ա), (բ) (i) և (գ) կետերին համապատասխան և իրենց իրավական համակարգի հիմնական սկզբունքների պահպանման պայմանով՝ հանցագործությունները, որոնք որպես այդպիսին են ճանաչվել սույն հոդվածի 2 (բ) և (գ) կետերին համապատասխան.

ա) որոնք համապատասխան միգրանտների կյանքը կամ անվտանգությունը վտանգի տակ են դնում կամ կարող են դնել, կամ

բ) որոնք կապված են այդպիսի միգրանտների հետ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հետ, այդ թվում՝ շահագործման նպատակով։

4. Ոչինչ սույն Արձանագրության մեջ չի խոչընդոտում Մասնակից պետությանը միջոցներ ձեռնարկելու որևէ անձի նկատմամբ, որի արարքը քրեորեն պատժելի է համարվում նրա ներքին օրենսդրության համաձայն։

2. Միգրանտների անօրինական մուտքը ծովով

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։