Հոդված 19
Հոդված 19
Բացառող դրույթ
1. Ոչինչ սույն Արձանագրությունում չի շոշափում պետությունների և առանձին անձանց միջազգային իրավունքի համաձայն այլ իրավունքները, պարտավորությունները և պատասխանատվությունը, ներառյալ միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքների բնագավառում միջազգային իրավունքը և, մասնավորապես, երբ դա կիրառելի է, փախստականների կարգավիճակին վերաբերող 1951 թ. Կոնվենցիան և 1967 թ. Արձանագրությունը և չվտարման սկզբունքը, որն ամրագրված է դրանցում։
2. Սույն Արձանագրությամբ նախատեսված միջոցները մեկնաբանվում և կիրառվում են այնպես, որ դա անձանց վերաբերյալ խտրական չհամարվի այն բանի հիման վրա, որ նրանք սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ են դարձել։ Այդ միջոցների մեկնաբանումը և կիրառումն իրականացվում են անխտրականության միջազգայնորեն ճանաչված սկզբունքներին համապատասխան։