Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Կանխարգելման այլ միջոցները

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն միջոցներ է ձեռնարկում տեղեկատվական ծրագրերի ստեղծման կամ կատարելագործման ապահովման ուղղությամբ, որոնք ուղղված են հասարակության կողմից այն հանգամանքի ըմբռնման խորացմանը, որ արարքները, որոնք նշված են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում, իրենցից այնպիսի հանցավոր գործունեություն են ներկայացնում, որը հաճախ կազմակերպված հանցավոր խմբերն իրականացնում են շահադիտական նպատակներով, և որը համապատասխան միգրանտների համար լուրջ վտանգ է ստեղծում:

2. Կոնվենցիայի 31-րդ հոդվածին համապատասխան Մասնակից պետությունները համագործակցում եմ հասարակական տեղեկատվության բնագավառում՝ պոտենցիալ միգրանտների՝ կազմակերպված հանցավոր խմբերի զոհեր դառնալը կանխելու նպատակով:

3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն աջակցում է ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ծրագրերի մշակմանը և համագործակցությանը կամ, պատշաճ դեպքերում, կատարելագործում է այդպիսի ծրագրերը և համագործակցությունը՝ հաշվի առնելով միգրացիայի սոցիալ-տնտեսական իրողությունը և հատուկ ուշադրություն դարձնելով անբարենպաստ տնտեսական և սոցիալական դրության մեջ գտնվող շրջաններին՝ միգրանտների անօրինական ներմուծման այնպիսի արմատական սոցիալ-տնտեսական պատճառների դեմ պայքարի նպատակով, ինչպիսիք են չքավորությունը և զարգացման ցածր մակարդակը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։