Հոդված 3
Հոդված 3
Տերմինները
Սույն Արձանագրության նպատակների համար.
ա) «միգրանտների անօրինական ներմուծում» նշանակում է` որևէ Մասնակից պետություն որևէ անձի, որը չի հանդիսանում նրա քաղաքացին կամ մշտապես չի բնակվում նրա տարածքում, անօրինական ներմուծման ապահովում՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ ֆինանսական կամ այլ նյութական շահ ստանալու նպատակով.
բ) «անօրինական մուտք» նշանակում է` սահմանների հատումը առանց ընդունող պետություն օրինական մուտքի համար անհրաժեշտ պահանջների պահպանման.
գ) «մուտքի/ելքի կամ անձը հաստատող կեղծ փաստաթուղթ» նշանակում է` մուտքի/ելքի կամ անձը հաստատող ցանկացած փաստաթուղթ, որը.
i) ցանկացած անձի կամ հիմնարկի կողմից կեղծվել կամ որևէ նյութական ձևով փոփոխվել է, բացի նրանցից, որոնք օրինական կարգով լիազորված են պետության անունից պատրաստել կամ տալ մուտքի/ելքի կամ անձը հաստատող փաստաթուղթ, կամ
ii) տրվել է ոչ պատշաճ ձևով կամ ստացվել է ոչ ճիշտ տվյալներ ներկայացնելու, կաշառակերության կամ հարկադրանքի օգնությամբ կամ որևէ այլ անօրինական ձևով, կամ
iii) օգտագործվում է ոչ թե օրինական տիրոջ, այլ ուրիշ անձի կողմից,
դ) «նավ» նշանակում է` ցանկացած տեսակի լողացող միջոցներ, ներառյալ ոչ ջրատար տեսակի նավերը և հիդրոինքնաթիռները, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես ջրի վրայով փոխադրման միջոց, բացառությամբ ռազմանավերի, օժանդակ ռազմածովային նավերի կամ այլ նավերի, որոնք պատկանում են պետությանը կամ շահագործվում են նրա կողմից և համապատասխան պահին օգտագործվում են միայն պետական ոչ առևտրային ծառայության մեջ։