Հոդված 11
Հոդված 11
Սահմանային հսկողության միջոցները
1. Առանց մարդկանց ազատ տեղաշարժի վերաբերյալ միջազգային պարտավորություններին վնասելու` Մասնակից պետությունները, որքանով դա հնարավոր է, նախատեսում են սահմանային հսկողության այնպիսի միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել միգրանտների անօրինական ներմուծման կանխարգելման և հայտնաբերման համար:
2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է օրենսդրական և այլ պատշաճ միջոցներ` կանխարգելելու, որքանով դա հնարավոր է, առևտրային փոխադրողների կողմից շահագործվող տրանսպորտային միջոցների օգտագործումը այնպիսի հանցագործություն կատարելիս, որն այդպիսին է ճանաչվել սույն Արձանագրության 6-րդ հոդվածի 1 (ա) կետին համապատասխան:
3. Պատշաճ դեպքերում և առանց կիրառելի միջազգային կոնվենցիաներին վնասելու` այդպիսի միջոցները ներառում են առևտրային փոխադրողների, այդ թվում՝ ցանկացած տրանսպորտային ընկերության կամ տիրապետողի կամ ցանկացած տրանսպորտային միջոցների օպերատորի համար պարտավորության նախատեսում՝ համոզվելու այն բանում, որ բոլոր ուղևորներն ունեն ընդունող պետություն մուտք գործելու համար անհրաժեշտ մուտքի/ելքի փաստաթղթերը:
4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պարտավորությունը խախտելու համար սանկցիաներ նախատեսելու նպատակով:
5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն քննարկում է այնպիսի միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք, նրա ներքին օրենսդրությանը համապատասխան, թույլ են տալիս մերժելու այն անձանց մուտքը, որոնք մասնակից են այնպիսի հանցագործությունների կատարմանը, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Արձանագրությանը համապատասխան, կամ չեղյալ համարել նրանց մուտքի արտոնագրերը:
6. Առանց Կոնվենցիայի 27-րդ հոդվածին վնասելու` Մասնակից պետությունները քննարկում են սահմանային վերահսկողության մարմինների միջև համագործակցության ամրապնդման հնարավորությունը, այդ թվում՝ ուղիղ կապի ուղիների ստեղծման և պահպանման միջոցով: