Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Փաստաթղթերի հուսալիությունը և դրանց նկատմամբ վերահսկողությունը

Յուրաքանչյուր Մասնակից պետություն առկա հնարավորությունների սահմաններում ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել հետևյալի համար.

ա) իր կողմից տրվող մուտքի/ելքի կամ անձը հաստատող փաստաթղթերի այնպիսի որակ ապահովելու, որը առավելագույն չափով կդժվարացնի դրանց անիրավաչափ օգտագործելը և կեղծելը կամ անօրինական փոփոխելը, վերարտադրելը կամ տրամադրելը, և

բ) այդ Մասնակից պետության կողմից կամ նրա անունից տրված մուտքի/ելքի կամ անձը հաստատող փաստաթղթերի պաշտպանվածությունը և հուսալիությունն ապահովելու, ինչպես նաև դրանց անօրինական պատրաստելը, հանձնելը և օգտագործելը կանխարգելելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։