Հոդված 13
Հոդված 13
Փաստաթղթերի օրինականությունը և վավերականությունը
Մասնակից պետությունը մյուս Մասնակից պետության խնդրանքով, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, ողջամիտ ժամկետում անցկացնում է իր կամ իբրև թե իր անունից տրված մուտքի/ելքի կամ անձը հաստատող փաստաթղթերի օրինականության և վավերականության ստուգում, որոնց վերաբերյալ կասկածներ կան, որ դրանք օգտագործվում են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների կատարման նպատակով: