Հոդված 16
Հոդված 16
Օգնության և պաշտպանության միջոցները
1. Սույն Արձանագրությունը իրականացնելիս յուրաքանչյուր Մասնակից պետություն, Միջազգային իրավունքով իր պարտավորություններին համապատասխան, ձեռնարկում է բոլոր պատշաճ միջոցները, այդ թվում, եթե դա անհրաժեշտ է, օրենսդրության բնագավառում, այն անձանց իրավունքների պաշտպանության համար, որոնք դարձել են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ, ինչպես այդ իրավունքները նախատեսված են միջազգային իրավունքի կիրառելի նորմերով, մասնավորապես՝ կյանքի իրավունքը և խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի տեսակների չենթարկվելու իրավունքը:
2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պատշաճ միջոցներ է ձեռնարկում միգրանտներին այնպիսի բռնությունից համապատասխան պաշտպանություն տրամադրելու ուղղությամբ, որին առանձին անձանց կամ խմբերի կողմից նրանք կարող են ենթարկվել այն պատճառով, որ նրանք դարձել են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ:
3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն անհրաժեշտ օգնություն է տրամադրում այն միգրանտներին, որոնց կյանքն ու անվտանգությունը վտանգի տակ են դրված այն պատճառով, որ նրանք դարձել են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ:
4. Սույն հոդվածի դրույթները կիրառելիս Մասնակից պետությունները նկատի են ունենում կանանց և երեխաների հատուկ պահանջմունքները:
5. Որևէ անձի ձերբակալման դեպքում, որը դարձել է սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ, յուրաքանչյուր Մասնակից պետություն կատարում է Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվենցիայով նախատեսված իր պարտավորությունները, երբ դա կիրառելի է, այդ թվում՝ այդ անձին այն դրույթների վերաբերյալ անհապաղ տեղեկացնելու պարտավորությունը, որոնք վերաբերում են հյուպատոսական պաշտոնատար անձանց ուղարկվող ծանուցագրերին և այդպիսի պաշտոնատար անձանց հետ հաղորդակցություններին: