Հոդված 25
Հոդված 25
Ավանդապահը և լեզուները
1. Սույն Արձանագրության ավանդապահ է նշանակվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը։
2. Սույն Արձանագրության բնօրինակը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։
Ի կատարումն որի` ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները, պատշաճորեն դրա համար լիազորված լինելով իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Արձանագրությունը։
* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի հունվարի 28-ից: