Հոդված 4
Հոդված 4
Կիրառման ոլորտը
Սույն Արձանագրությունը, եթե դրանում այլ բան նշված չէ, կիրառվում է այն հանցագործությունների կապակցությամբ կանխարգելման, քննության և քրեական հետապնդման նկատմամբ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Արձանագրության 6-րդ հոդվածին համապատասխան, եթե այդ հանցագործությունները կրում են անդրազգային բնույթ և կատարվել են կազմակերպված հանցավոր խմբի մասնակցությամբ, ինչպես նաև այն անձանց իրավունքների պաշտպանության նկատմամբ, որոնք այդպիսի հանցագործությունների օբյեկտ են դարձել։