Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

գործել է մինչև 2001-03-05Բացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը նախապատրաստելու, դրա շուրջ բանակցություններ վարելու, այդ պայմանագիրը նախաստորագրելու, ստորագրելու, վավերացնելու կամ հաստատելու, դրան միանալու, ուժի մեջ մտնելու, գրանցելու, դա ժամանակավորապես կիրառելու, կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համար միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու, դադարեցնելու և դրա հետ կապված այլ հարաբերություններ:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում միջազգային մասնավոր իրավունքի կարգավորման ոլորտում ընդգրկված միջազգային քաղաքացիաիրավական հարաբերությունների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։