Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ

Հոդված 25. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը վավերացնելու, հաստատելու կամ դրան միանալուն ներկայացնելը

գործել է մինչև 2001-03-05Բացել ARLIS-ում

Հոդված 25. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը վավերացնելու, հաստատելու կամ դրան միանալուն ներկայացնելը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը, սույն օրենքով սահմանված կարգով, վավերացման, հաստատման կամ դրան միանալուն ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ապահովում է հետևյալ փաստաթղթերն ստանալը`

ա) պայմանագիրը վավերացնելու, հաստատելու կամ դրան միանալու նպատակահարմարության վերաբերյալ դրա կնքման համար պատասխանատու գերատեսչության հիմնավորումը.

բ) պայմանագրի դրույթների և Հայաստանի Հանրապետության օրենսդրության միջև հակասության կամ դրա բացակայության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կարծիքը.

գ) պայմանագրով Հայաստանի Հանրապետության համար անմիջական ֆինանսական պարտավորություններ սահմանող կամ դրա բացակայության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կարծիքը.

դ) տվյալ պայմանագրի կողմ համարվող օտարերկրյա պետության կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտի կողմից այդ պայմանագիրը վավերացրած կամ հաստատած լինելու կամ նրանց համար պայմանագիրն ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկանքը:

Սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերը գերատեսչությունները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են ներկայացնում վերջինիս կողմից համապատասխան հարցում ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, դրանք միջազգային պայմանագրի հետ ներկայացնում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։