Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նախաստորագրումը

գործել է մինչև 2001-03-05Բացել ARLIS-ում

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նախաստորագրումը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նախաստորագրումը դրա կնքման փուլն է, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձն այդ պայմանագրի յուրաքանչյուր էջի վրա նշագրում կատարելու միջոցով հավաստում է գրավոր տեքստի վերաբերյալ հայկական կողմի նախնական համաձայնությունը, որից հետո պայմանագիրը սահմանված կարգով պատրաստ է ստորագրման` Հայաստանի Հանրապետության կողմից:

2. Միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից կարող է նախաստորագրվել միայն այդ պայմանագրի նախագծի մշակման և նախաստորագրման համար սույն օրենքով նախատեսված բոլոր գործողություններն ավարտվելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ այդպիսի պայմանագիր կնքելու հանձնարարականով:

Միջազգային պայմանագիրը նախաստորագրելուց առաջ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մյուս կողմի հետ համաձայնեցնում է պայմանագրի նախաստորագրման վայրը, ժամկետը և ծանուցում է հայկական կողմի պաշտոնական ներկայացուցչի կամ պատվիրակության կազմի մասին:

Միջազգային պայմանագրի նախաստորագրմանը հավասարեցվում է պայմանագրի վերջնական տեքստը մյուս կողմին ուղարկելը և այդ տեքստին համաձայն լինելու մասին նրա պաշտոնական ծանուցումը հայկական կողմին ներկայացնելը, եթե որևէ պատճառով հնարավոր չի եղել նախաստորագրման իրականացումը:

3. Նախաստորագրված միջազգային պայմանագրի տեքստը կարող է փոփոխվել միայն պայմանագիրն ստորագրելուց առաջ դրանում որոշակի ճշգրտումներ կամ ուղղումներ կատարելու համար կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։