Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագրի նախագծին ընթացք տալը

գործել է մինչև 2001-03-05Բացել ARLIS-ում

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագրի նախագծին ընթացք տալը

1. Համաձայնեցման նպատակով` Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագրի նախագիծն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, շահագրգիռ գերատեսչությունները պարտավոր են իրենց կարծիքը կամ դիտողությունները և առաջարկությունները ներկայացնել իրավասու գերատեսչություն:

Համաձայնեցման նպատակով ներկայացված Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագրի նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող դրույթների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նախագիծը կազմողին առաջարկում է վերացնել դրանք, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող դրույթների առկայության դեպքում նախագիծը կազմողի ուշադրությունն է հրավիրում նման դրույթների պահպանման նպատակահարմարության վրա:

Շահագրգիռ գերատեսչությունների կարծիքները կամ դիտողություններն ու առաջարկություններն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, իրավասու գերատեսչությունն ուսումնասիրում է դրանք, անհրաժեշտության դեպքում լրամշակում կամ վերամշակում է պայմանագրի նախագիծը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Եթե իրավասու գերատեսչությունը լրիվ կամ մասամբ համաձայն չէ շահագրգիռ գերատեսչությունների կարծիքների կամ դիտողությունների ու առաջարկությունների հետ, ապա այդ մասին նույնպես հայտնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` նշելով անհամաձայնության պատճառները:

2. Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագրի նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին հակասող դրույթների պահպանման նպատակահարմարության հարցը լուծում է նախագիծը կազմողը:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը միջպետական կամ միջկառավարական պայմանագրի նախագիծն իրավասու գերատեսչությունից ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, ներկայացնում է պայմանագրի մյուս կողմին:

Եթե նախատեսվում է կնքել միջպետական կամ միջկառավարական բազմակողմ պայմանագիր, ապա դրա նախագիծն ուղարկվում է բոլոր կողմերին կամ այն միջազգային կազմակերպությանը կամ դրա մարմնին, որը պատասխանատու է կամ լիազորված է նախագծի տեքստի համաձայնեցման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։