Գլուխ VI · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Հոդված 49. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 49. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու պահից տվյալ պայմանագիրը հայկական կողմի համար համարվում է առ ոչինչ, որով Հայաստանի Հանրապետությունն իրեն միակողմանիորեն լրիվ ազատում է այդ պայմանագրով նախատեսված իրավունքների և պարտականությունների կատարումից, ինչպես նաև այն հետևանքների համար պատասխանատվությունից, որոնք կարող են բխել նախքան չեղյալ հայտարարելն այդ պայմանագրի գործողության ընթացքում ծագած պարտավորություններից: