Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու առաջարկությանն ընթացք տալը

գործել է մինչև 2001-03-05Բացել ARLIS-ում

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու առաջարկությանն ընթացք տալը

1. Եթե Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու առաջարկությանը համաձայնություն են տվել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համապատասխան որոշում ընդունելով, ապա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով այդ մասին հայտնվում է այն գերատեսչությանը, որը հանդես է եկել տվյալ պայմանագրի կնքման նախաձեռնությամբ կամ այն գերատեսչությանը, որի իրավասության մեջ են մտնում այդ պայմանագրով կարգավորվող հարցերը (այսուհետ` իրավասու գերատեսչություն):

Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է համաձայնության հետ միաժամանակ որոշակի հանձնարարականներ տալ տվյալ պայմանագրի կնքման հետ կապված հարցերի վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու առաջարկության վերաբերյալ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությունն ստանալուց հետո (եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այլ ժամկետ չեն սահմանել), իրավասու գերատեսչությունը մեկ ամսվա ընթացքում`

ա) վերանայում է միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու առաջարկության հետ կապված բոլոր փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում ճշգրտում կամ վերամշակում է պայմանագրի նախագիծը կամ մշակում է այդպիսի նախագիծ, եթե օտարերկրյա պետությունից կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտից ստացված առաջարկությանը դա կցված չէ:

Եթե առաջարկությունն ստացվել է օտարերկրյա պետությունից կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտից, և դրան կցված է եղել համապատասխան պայմանագրի նախագիծը, ապա իրավասու գերատեսչությունը մշակում է այդ նախագծի վերաբերյալ իր նախնական կարծիքը.

բ) սույն կետի «ա» ենթակետով նախատեսված գործողություններն ավարտելուց հետո, համապատասխան միջպետական կամ միջկառավարական պայմանագրի նախագիծը համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև տվյալ միջազգային պայմանագրով շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։