Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ

Հոդված 23. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը վավերացնելու, հաստատելու, այդ պայմանագրին միանալու կարգը

գործել է մինչև 2001-03-05Բացել ARLIS-ում

Հոդված 23. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը վավերացնելու, հաստատելու, այդ պայմանագրին միանալու կարգը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը վավերացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը և Հայաստանի Հանրապետության Նախագահը:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացնում է միջպետական պայմանագիրը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացնում է նաև միջկառավարական և միջգերատեսչական այն պայմանագրերը, որոնք`

ա) վերաբերում են վարկեր, փոխառություններ, երաշխիքներ ստանալուն կամ դրանք տրամադրելուն կամ Հայաստանի Հանրապետության համար առաջացնում են այլ անմիջական ֆինանսական պարտավորություններ:

Սույն օրենքի համաձայն` այլ անմիջական ֆինանսական պարտավորություններ են համարվում, մասնավորապես, հարկային և այլ պարտադիր վճարումների գծով արտոնություններ, միջազգային կազմակերպությունների պահպանման, միջպետական (միջկառավարական) հիմնադրամների ձևավորման նպատակով դրամական միանվագ կամ պարբերական մուծումներ նախատեսող պարտավորությունները:

Այլ անմիջական ֆինանսական պարտավորություններ չեն համարվում, մասնավորապես, գործուղումների, օտարերկրյա քաղաքացիների ընդունելության, բնակարանների և այլ գույքի վարձակալության հետ կապված պարտավորությունները.

բ) պարունակում են Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող նորմեր.

գ) պարունակում են Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենքներ ընդունելու նորմեր:

3. Հայաստանի Հանրապետության Նախագահը վավերացնում է բոլոր միջկառավարական պայմանագրերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:

4. Միջգերատեսչական պայմանագիրը, եթե դա, սույն հոդվածի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն, ենթակա չէ վավերացման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, սակայն պարունակում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին հակասող դրույթներ, կամ կողմերը նախատեսել են այդ պայմանագրի հաստատումը, ապա այդ պայմանագիրը հաստատում են`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը, եթե պայմանագիրը հակասում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին կամ կնքված է կենտրոնական բանկի կամ գլխավոր դատախազության անունից.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը, եթե պայմանագիրը կնքված է Հայաստանի Հանրապետության այլ գերատեսչությունների անունից:

5. Միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ուժի մեջ մտած միջազգային պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու հարցը որոշում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, համապատասխան գերատեսչությունը` ելնելով սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կետերի և սույն օրենքի 24 հոդվածի պահանջներից:

Այն միջգերատեսչական պայմանագրին միանալու դեպքում, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին հակասող դրույթներ, այդ պայմանագիրը, սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն, ներկայացվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։