Հոդված 11. Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու առաջարկությունը
Հոդված 11. Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու առաջարկությունը
1. Եթե Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ հանդես է գալիս գերատեսչությունը, ապա նա մշակում է համապատասխան պայմանագրի նախագիծը և դրա կնքման անհրաժեշտության կամ նպատակահարմարության հիմնավորմամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ հանդես է եկել օտարերկրյա պետությունը կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտ, և համապատասխան առաջարկությունը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, ապա վերջինս` առաջարկությունն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, դա հասցեագրում է համապատասխան գերատեսչությանը:
Եթե առաջարկությունն ստացվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով կամ անմիջականորեն, ապա համապատասխան գերատեսչությունը դա ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, դրա վերաբերյալ գրավոր կարծիք է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով համապատասխան գերատեսչությունների առաջարկությունները կամ կարծիքներն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է դրանք և տվյալ միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու վերաբերյալ բոլոր փաստաթղթերը կամ դրանց պատճենները նախարարության կարծիքի հետ համապատասխանաբար ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ Հայաստանի Հանրապետության կառավարություն: