Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի շուրջ բանակցություններ վարելու, նախաստորագրելու, ստորագրելու, վավերացման կամ հաստատման ներկայացնելու աշխատանքների կազմակերպումը

գործել է մինչև 2001-03-05Բացել ARLIS-ում

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի շուրջ բանակցություններ վարելու, նախաստորագրելու, ստորագրելու, վավերացման կամ հաստատման ներկայացնելու աշխատանքների կազմակերպումը

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նախագիծը կամ այդպիսի պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի կարծիքը կամ դիտողություններն ու առաջարկությունները պայմանագրի մյուս կողմին ներկայացնելուց հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, ներգրավելով իրավասու գերատեսչություններին, կազմակերպում և ղեկավարում է այդ պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները, պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ համաձայնեցնելու, նախաստորագրելու, ստորագրելու և սահմանված կարգով վավերացման կամ հաստատման ներկայացնելու հետ կապված աշխատանքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։