Գլուխ III · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ
Հոդված 19. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով պարտավորություններ ստանձնելու առանձնահատուկ դեպքերը
Հոդված 19. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով պարտավորություններ ստանձնելու առանձնահատուկ դեպքերը
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով տվյալ տարվա համար սահմանված ծավալների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի վարկային, երաշխիքային կամ Հայաստանի Հանրապետության համար այլ ֆինանսական պարտավորություններ նախատեսող միջազգային պայմանագրի նախապատրաստման նպատակով կնքել նախնական պայմանագիր, որն ուժի մեջ է մտնում և կիրառվում այդ պայմանագրով սահմանված կարգով` առանց սույն օրենքի ընթացակարգերի պահպանման, ինչպես նաև օգտագործել միջազգային պայմանագրի նախապատրաստման և դրա հետ կապված պարտավորությունների կատարման համար նախատեսված դրամական և այլ միջոցներ: