Գլուխ III · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ
Հոդված 27. Միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը
Հոդված 27. Միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահը նախապես ներկայացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան` պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանելու հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումն ստանալու համար:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դրական որոշումն ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը միջազգային պայմանագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը: